Սեբաստացի Խազեր պատանեկան երկսեռ երգչախմբի 2018-2019 աշխատանքների մասին

Ընդհանուր ծրագրեր

  1. Պարբերական երգուսուցումներ
  2. Բանգլադեշ-Ստամբուլ ճամփորդություն ;))
  3. Նոր, դեռ չիմացված ժողովրդական երգերի հայտնաբերում
  4. Ձայնագրությունների իրականացում

 

Աշխատելու գրաֆիկ

Ընդհանուր փորձեր

Շաբաթը 3 անգամ’ չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ օրերին, ժամը 14:30

 

Անհատական փորձեր

Շաբաթը 2 անգամ, նույն օրերին, ազատ ժամերին

 

Պարբերական երգուսուցումների կազմակերպում

Ամիսը մեկ անգամ արդեն սովորություն դարձած երգուսուցումներ Երևանում ու Գյումրիում

Երգացանկ

Կոմիտաս
……………….
Հաբրբան
Կոտ ու կես
Զար զընգը
Էսօր ուրբաթ է պաս է
Էն դիզան
Խնկի ծառ
Առնեմ էրթամ
Երկինքն ամպել է
Հով արեք սարեր ջան
Տալ տալա
Թոն գուքա

Էդգար Հովհաննիսյան
………………….
Գորանի
Անուշ անուրջով

 

Մասնագիտական խնդիրներ

 

Երեխայի համար կարևոր է առհասարակ որևէ խմբակում (երգ, պար, թատրոն.…) աշխատել։ Խմբակները երեխայի մոտ զարգացնում են կարգուկանոնի, պատասխանատվության զգացումներ։

 

Երգչախմբում երգելու համար կարևոր է

  1. Խմբակային երգելու’ իրար լսելու, զգալու, լրացնելու կուլտուրան
  2. Անհատական խնդիրների հաղթահարում  սկսած տարրական ձայնարտաբերումից վերջացրած հոգեբանական բարդույթներից։

Սկսենք վերջից…

 

Անհատական բարդույթների հաղթահարման համար լավագույնս կարող է օգնել մարդու ինքն իրեն զգալու, իր ներսում կատարվողը հասկանալու պրոցեսը։ Դա ստեղծում է խիստ ադեկվատ, բնական վիճակ, որի ժամանակ շատ խնդիրներ ինքնաբերաբար հարթվում են։

Այդպիսի վիճակ է ստեղծում ճիշտ երգեցողությունը։

 

Ճիշտ’ այսինքն….

Երգելու ժամանակ շատ կարևոր է թե ինչի վրա է կենտրոնանում միտքը’ մեղեդու, երգի բառերի, հանդիսատեսի…. Որոշ դեպքերում ասում են ուղղակի մի կենտրոնացեք, թուլացեք և ամեն ինչ կստացվի…..

Իրականում երգելու ժամանակ միտքը պիտի կենտրոնանա սեփական օրգանիզմը զգալու վրա, իսկ օրգանիզմը աշխատեցնող առաջին պայմանը շունչն է։

 

Ես փոքրուց երգել եմ երգչախմբում հետո ուրիշ երգչախմբերում, հետո անհատապես, հետո սովորել եմ կոնսում, որն ինձ ուղղություն տալու փոխարեն ավելի  խճճեց, հետո լիքը փորձեր եմ լսել……

Էդպես էլ ոչ մի տեղ չգտա երգելու համար ամենակարևոր պայման հանդիսացող շունչը զգալու ու օգտագործելու հարցի պատասխանը։

Վերջին տարում(2018) չգիտեմ որ պահին ես ինձ համար սպառիչ պատասխան ու ձև գտա, որն արդեն պրակտիկայում տալիս է իր որակյալ արդյունքները։

Ամեն ինչ շատ պարզ է իրականում

Ձայնը ամենապարզ ձևով ուղիղ պահում ենք, հետո ուժեղացնում ու կամացացնում, հետո էլի ու էլի…..

Էս պրոցեսի ժամանակ հենց շունչն է աշխատում ու դու շատ լավ զգում ես էդ աշխատանքը։ Միտքդ կենտրոնանում է, ձայնդ ընդունում է շնչի շիթի ճիշտ ձևը,  շնչառական մկանները շատ արագ զարգանում են։ Այս ճիշտ , ադեկվատ վիճակում հետաքրքիր է, բայց ուղղվում է նաև երգելու ինտոնացիան….

 

Այ էսպես ճիշտ երգելը կարող է օգնել մարդուն լուծել ենթագիտակցության մեջ կորած շատ բարդույթներ…

 

Իսկ այ առաջին կետի մասին’ խմբակային երգեցողության կուլտուրայի զարգացման համար, առաջ են գալիս մարդկային հարաբերությունները։

Ինչքան այս հարաբերություններն են պահանջում սեր, հարգանք, զիջողություն, իրադրությունը զգալու, ճիշտ կողմնորոշվելու կարիք…. այնքան էլ խմբակային երգեցողությունը…. Ճիշտ նույն սկզբունքներն են գործում….

Էսպես խմբակային երգեցողությունը օգնում է մարդկային հարաբերություններին, վերջիններս էլ’ երգելուն

Հենց էդ ճիշտ մարդկային հարաբերություններն են որ ստեղծում են բարենպաստ պայմաններ խմբի կէանքի համար։

 

Հիմա մե’ր խմբի մասին մանրամասն

Արդեն գիտեք որ խումբը առաջինն է Հայաստանում գուցե նաև աշխարհում որ պատանեկան է ու երկսեռ, քանի որ տղաներն այդ տարիքում չեն կարողանում երգել։ Մեր խմբի տղաներն էլ իհարկե բացառություն չեն, բայց երկսեռ պատանեկան երգչախումբ ունենալու գայթակղությունն այնքան մեծ էր որ ջանք չխնայեցինք հետաքրքիր լուծումներ գտնելու….

Վերևում արդեն խոսել եմ շնչառությունը ճիշտ օգտագործելով կախարդական երգեցողության մասին։ Ուրեմն դա օգնում է որ ինչ որ չափով տղաները կարողանան ձայնը կառավարել։

Երկրորդն այն է որ մեր տղաները երգում են միայն այնպիսի ստեղծագործություններում, որտեղ շատ երգելու բան չկա:)))

 

Իրենք ավելի շատ խմբին պետք են որպես սյուն, որպես տղամարդ, որպես <<հարց լուծող>>…. Էդ զգացողությունը հաստատ իրենց հետագա կյանքի համար էլ օգտակար կլինի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s