Եգուսուցում Սեբաստացի պատանի խազերի հետ մայիսյան հավաքների շրջանակներում

Մայիսի 17-ին ժամը՝ 14:30, համերգասրահում <<Մեր երգերը և մենք>> նախաձեռնությամբ Պատանի և երիտասարդ խազեր երգչախմբերի, <<Հրայրք>> ազգագրական երգի ու պարի խմբի, <<Կտոր մը երկինք>> խմբի հետ միասին… ՆԱՄ-ի, Գյումրիի Բերլին արտ-հյուրանոցի, Ջերմուկի երիտասարդական կենտրոնի աջակցությամբ, 17 թ.-ի նոյեմբերից ամեն ամիս Երևանում, Գյումրիում և Ջերմուկում իրականացվում է ազգագրական երգերի ուսուցում-բաց դասեր։ Այս ընթացքում ուսուցանվել են Զատկի, բարեկենդանի, հարսանեկան երգեր, դյուցազներգեր, այլևայլ պարերգեր…

  Ծրագրում

1. Սարդարապատ-Սեբաստացի Խազերի կատարմամաբ

Դյուցազներգերի ուսուցում

2. էն դիզան, Խնկի ծառ-Սեբաստացի Խազերի կատարմամբ

Հարսանեկան երգերի ուսուցում

3. Քաղհան, Ձիգ տու քաշի-Սեբաստացի Խազերի կատարմամբ

Աշխատանքային երգերի ուսուցում

4. Կոտ ու կես- Սեբաստացի Խազերի կատարմամբ

Պարերգերի ուսուցում

5. Հաբրբան-Սեբաստացի Խազերի կատարմամբ

6. Զար զընգը, Էսօր ուրբաթ է պաս է-Սեբաստացի Խազերի կատարմամբ

Նախաձեռնության Ֆեյսբուքյան էջ
https://www.facebook.com/%D5%84%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D5%A3%D5%A5%D6%80%D5%A8-%D6%87-%D5%B4%D5%A5%D5%B6%D6%84-556358594704400/

 

Երգերի բառեր

 

Դյուցազներգեր

Սարդարապատ
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Մոկաց միրզա
Օրն էր Ուրբաթ,
Լուս ի շաբաթ,
Գյաշտ էրիր ենք Մալաքյավեն,
Թըղթիկ մեկավ Ջըզիրու քաղքեն,
Առին, բերին Մալաքյավեն,
Տվին ի ձեռ Մոկաց Միրզեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։

Առեց կարդած,
Քաղցրիկ լեզվին էրավ մազդեն,
Շըլեց աչքեր, կախեց չանեն,
Քաղավ կարմիր գույն երեսեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։

Կանչեց, ասաց
Յուր մըշակին.
— Դո՛ւս քաշի Բուլ-Բեղավին,
Վըրա դրեք թամք սադաֆին,
Սաֆար կերդամ չուր Ջըզիրեն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն։

Տո խրոխպեր
Խերախոտ խրոխպեր
Քենե կուզիմ Քուռկիկ Ջալալին
Կուզիմ, քենե կուզիմ, որ կուզիմ
Թամքն ի սադաֆին

Տո խրոխպեր
Խերախոտ խրոխպեր
Քենե կուզիմ քյամարն ի մեջքին
Կուզիմ, քենե կուզիմ որ կուզիմ
Գյամն ի պողպատին

Տո խրոխպեր
Խերախոտ խրոխպեր
Քենե կուզիմ թուրն ի Կեծակին
Կուզիմ, քենե կուզիմ որ կուզիմ
Խաչ պատերազմին

Դառնամ զօղորմին տամ
Դառնամ զօղորմին տամ
Հազար օղորմին
Էն Ծովինարին
Էն Սանասարին
Էն Ջոջ Մհերին
Քեռի Թորոսին
Էն թառլան Դավթին…..

Ձայն մը հնչեց
Ձայն մը հնչեց Էրզըրումի հայոց լեռներէն,
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զէնքի շաչիւնէն:

Հայ գիւղացին դարուց ի վէր սուր, զէնք չէր տեսած,
Դաշտը թողուց՝ սուր, հրացան բահի տեղ առած:

Հայ ծերուկը՝ ցուպն ի ձեռին, լալով խնդրում է
Հայրենիքի ազատութիւն տեսնել ու մեռնել:

Քնքոյշ կեանքը ծանր է թւում հայ օրիորդներին,
Զէնքն ի ձեռին՝ սիրտ են տալիս հայոց քաջերին:

Ալ բա՛ւ լացիր, Մա՛յր Հայաստան, երկի՛րըդ փառաց,
Քո զինուորքըդ միշտ կտրիճ են, որչափ ալ քաղցած:

Լսեց սուլթան ու սառեցաւ արիւնը վատին,
Չէր երազած հային տեսնել նա այդ վիճակին:

Ցնծա՛, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
Ութը դարու սուգ ու թախիծ քեզնից վերացան:

Սասնո ահեղ կռվին
Սասնու ահեղ կռվին Գելիգուզանցի Հավսեն,
Երկու մանչն իր ղրկեց Գրքոյին քոմակ:
Մեր սուրբ Մարաթուկ Անդոկ, Ծովասար կկանչեն,
Չուր եփ մեռուկ մենք մնանք, ամոթ եղի մեզ:

ՈՒր մենք քար կհալցունք,
Ջուր կդարձունք երկաթ,
Հերիք էղնինք ծառա,
Տաջիկներուն վատ:

Իրեն երկու տղին Ավեյին Հաջոյին,
Առավ ուր խմբի մեջ մտավ գոտեմարտ,
Հաջո, Հաջո լաչակ քաշեմ,
Քաշեմ ըզքո գլուխ,
Հորի ես կայնելո,
Մտի գոտեմարտ:

Շատ ենք թափել արյուն չտեսանք վառ գարուն
Մըր աչքերում միշտ լաց օգնե մեզ աստված,
Դուք մըզի ապավեն փրգիք թուրքի դավեն
Քաջ որդիք Սասնա տան մենք ձեզի ղուրբան:

Մեր կանանց կրծքին մանչ, ուսին մոսին, ձեռքին մաճ,
Նրանց դեմքին ցասում փառք քեզի Սասուն,
Դուք մըզի ապավեն փրգիք թուրքի դավեն
Քաջ որդիք Սասնո տան մենք ձեզի ղուրբան:

Կարմիր կակաչները
Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը`
Ասես լեռներից մեր արյուն է հոսում…

Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները,մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում…

Իսկ դու շորորվում ես, հովի հետ ճկվում,
Ուր է քո գարունն ինչու՞ է ուշանում,
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազենի
Սիրածդ գարունը ու՞ր է չի գալի…

Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,
Հովի հետ նազում ես, հովի հետ խոսում
Ծաղկած խնձորենի իմ քույրիկ նազենի
Փեսացուդ գարունը քեզ մոտ է գալի…

Գողթան մանկտիք
Գողթան մանկտիք, ահա ձեզ,
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացեք, խումբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:

Գիտեք, ույք են Ձեր նախնիք,
Բանաստեղծից եք, որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փառք բերին:

Գետաշեն
Բազմել ես լեռներին, ունես հազար շեն,
Արծիվներին բույն ես, չքնաղ Գետաշեն,
Բարբարոս ցեղերին անարդար սանձող,
Դու քաջերի օրրան իմ քաջ Գետաշեն։

կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված,
Կողքիդ հայկական շեներն են լքված,
Դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն։

Ջահել տղերք դու քիչ ունես Գետաշեն,
Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն,
Ամեն մի կին մի ֆիդայի տնաշեն,
Քեզ հաղթել չի լինի իմ քաջ Գետաշեն։

կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված…

Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս,
Հակառակ թշնամուդ պիտի շենանաս,
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես ամրոց Գետաշեն։

Պարերգեր

Շիրխանի
Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի
Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի

Փայանջուկի տեր ըլի
Հարութի տան խեր ըլի
Փայաջուկի տեր ըլի
Հարութի տան խեր ըլի

Թագավորին բարանբար, շիրխանի
Նանայի մինուճարն ի, շիրխանի
Թագավորին բարանբար, շիրխանի
Նանայի մինուճարն ի, շիրխանի

 

Թաք բալա շիրխանի
նանան քեզի հեյրան ի
Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի

Սոլեր արծաթե շինած
Շապիկ սուրմաթել նախշած
Սոլեր արծաթե շինած
Շապիկ սուրմաթել նախշած

Կարմիր արև, իմ բալա շիրխանի
Էրգեննա վըր իմ բալա, շիրխանի
Կարմիր արև, իմ բալա շիրխանի
Էրգեննա վըր իմ բալա, շիրխանի

Հարսանեկան

Ծառի գովքեր
Կանաչացավ ծառն ի խընկի
Կանաչացավ ծառ ճուղերով
Մեր թագավոր խերով, մերով

Կանաչացավ ծառն ի խընկի
Կանաչացավ ծառ ճուղերով
Մեր թագավոր ախպերքներով

Կանաչացավ ծառն ի ծիրան
Կանաչացավ ծառ ճուղերով
Մեր թագավոր ուր քյուրերով

Կանաչացավ ծառն ի կոքյով
Կանաչացավ ծառ ճուղերով
Մեր թագավոր ուր քավորով

Կանաչացավ ծառն ի կաղնի
Կանաչացավ ծառ ճուղերով
Մեր թագավոր տընով տեղով

Խնկի ծառ
Մեր դռանը խնկի ծառ գյուլում ջան
Ձեր դռանը խնկի ծառ գյուլում ջան
Խնկենին ա բերել բարր գյուլում ջան
Իմ խորոտիկ պստիկ յար գյուլում ջան

Մեր դռանը խնկի ծառ գյուլում ջան
Նախշուն բլբուլ վրեն թառ գյուլում ջան
Էրթար ու գար շորոր տար գյուլում ջան
Սիրուն յարին օրոր տար գյուլում ջան

Թագավորն էր թագ
Թագավորն էր թագ, թագավորն էր թագ
Խաչկապն էր վիզ խաչ,
Թագավոր սոլերն էր կարմիր
Արևն էր կանաչ

Թագավորն էր թագ, թագավորն էր թագ
Խաչկապն էր վիզ խաչ
Թագավոր շապիկն էր կարմիր
Արևն էր կանաչ

Թագավորն էր թագ, թագավորն էր թագ
Խաչկապն էր վիզ խաչ
Թագավոր պսակն էր կարմիր
Արևն էր կանաչ

Հարսի հրաժեշտի երգ

Մերիկ մերիկ մերիկ մերիկ, մերիկ մերիկ
Մերիկ մերիկ անուշ մերիկ , անուշ մերիկ

Լուսուն գելնիս մավլես թախտիկ, մավլես թախտիկ
Օր չըկորի աղջկա հետքիկ

Շեմգլիկ-շեմգլիկ դու մի խաղա
Ես եմ խաղալու համ էրթալու
Համ էրթալու, համ էլ լալու

Փեսեն էկավ արևելքեն, արևելքեն
Կռունկ էկավ Վանա ծովեն, Վանա ծովեն
Հարսիկ տարան Մեղրագետեն

 

Աշխատանքային

Գութանի Երգ
Բարի լուսո աստղ էրեւաց,
Աղոթարան դռներն ի բաց,
Բարով բացվեր լուս աղոթրան,
Սարվաց լծեմ էրթամ գութան:

Գութնի թախում նըմուշ նըմուշ,
Չըկէր վաստակ քյանց էն անուշ,
Աշխարհի շեն վըր գութնին էր,
Գութան չըլներ` աշխարհն ի՞նչ էր:

Խոփքաշ կէրթա գետնի տակեն,
Ակոս կանի էրգեն-էրգեն,
Քանդի կորթեր, շուռ տա բարդ-բարդ,
Շընորհ կընէ բերքին առատ:

Ալ ջրարփին առատ անկոք,
Մաճն ի կայիմ խոփն ի զոտու,
Պայծառ արև մարմանդ սարին,
Աստուած տա խոփ չառնի քարին։

Խաղողագործություն

Իմ յարն իջավ ի էգին, ի էգին
Օսկի դարակն ի ձեռին, ի ձեռին
Քաղեց խարջին խաղողն ի էգին
Ճմռեց օսկի խաղողն ի ձեռին

Խարջին խաղողը ճմռեմ ի բարին, ի բարին
Օսկի մաճառը խմեմ ի բարին, ի բարին
Չարը ոտի տակ ճխլեմ իմ գերին, իմ գերին
Օսկի գինին խմեմ իմ գերին, իմ գերին

Խաղող, խաղող քեզ մաճառին կտամ
Մաճառ, մաճառ քեզ գինուն կտամ
Գինի, գինի քեզ հարսանքին կտամ
Հարսնիք, հարսնիք քեզ նորածին,
Նորավոր թագավորին կտամ

Բարին կրակել կտամ
Չարին կրակին կտամ
Աբրեշում անել կտամ

Տո լաօ, տո լաօ
Մեկ որ մենք ժողվանք գացինք
Որոշած տեղ ուրախութեն

Մեզնից մեկ վերուց ասաց՝
Էկեք չանենք տըղեկութեն

Էն գինին կարմիր գինին
թող գա ֆռռա մեջ մեր գլխին

Էն լուսին պանցրիկ լուսին
Թող շողշողա վեր մեր գլխին

Էն աստղեր պեծ-պեծ աստղեր
Թող պսպղան մեջ երկնքին

Զատկի
Զնգլիկ օրոճ
Զնգլիկ օրոճ եմ շարե
Զնգլիկ գոտիս եմ կարե
Զնգլիկ պատը ծակեցին
Զնգլիկ հարսին հանեցին

Տարան թող տանին
Զատկին կբերեն

Հարսին հանին քողերով
Զնգլիկ կարմիր սոլերով
Զնգլիկ նախշուն թաթերով
Զնգլիկ դեղին մոմերով

Տարան թող տանին
Զատկին կբերեն

Հավարն հասավ վերին թաղ
Հարսնառն էկավ փախեփախ
Հարսին առան ու տարան
Տարան հարի Ապարան

Տարան թող տանին
Զատկին կբերեն

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s