Ընկերության և համախմբման քաղաքը

27535612_1935974293398342_1126303622_o

Ճանապարհվեցինք…

Լուսադեմին` ժամը յոթն անց կես, հավաքվեցինք Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում: Պատանի խազերը և «Մեր երգերը և մենք» նախագծի կազմակերպիչներից երկուսը` Արեգ Տոնոյանը և Վաչէ Խաչատրյանը: Ժամի ութին գնացքը շարժվեց: Երեք ժամվա ճանապարհ էր ու երեք ժամվա հաճույք: Երգում էինք, խաղում էինք ողջ ճանապարհին: Անգամ վերադարձին, երբ մտանք գնացքի մեր վագոնը, ծանոթ մարդիկ էին, ովքեր սպասում էին մեր երգելուն:

Հասանք: Գյումրիում ենք: Կայարանում մեզ դիմավորեց «Հրայրք» ավանդական երգի և պարի խմբի անդամ` Հովհաննեսը: Միասին գնացինք «Շիրվանյան» երիտասարդական կենտրոն, որտեղ մի փոքր հանգստացանք, զրուցեցինք «Հրայրք» ավանդական երգի և պարի խմբի պարուսույց` Հարոյան Դավիթի հետ: Մի լավ պարեցիք, խաղացինք, մի խոսքով` լավ ժամանց էր:

Բուն գործ…

Այդ ամենից հետո` գնացինք «Բեռլին» հյուրանոցը, որտեղ էլ պետք է կայանար «Մեր երգերը և մենք» խորագրով միջոցառումը: Ունեինք երեսուն րոպե ժամանակ, որոնք տրամադրեցինք երգերը կրկնելուն: Հարսանեկան երգեր էինք պատրաստել: Երգում ենք, ու մի ուրիշ, էնքա՜ն հաճելի, էնքա՜ն հարազատ ու միավորող մթնոլորտ էր, որ չեմ էլ կարող բացատրել: Անին` մեր խմբավարը, միշտ ասում էր, որ ազգային երաժշտությունը միավորող է, մտերմացնող: Չէի հասկանում, թե ինչպե՞ս կարող է մի երգը այդպիսի բաներ անել: Այդ ժամանակ էլ հասկացա: Ճամփորդության սկզբում իրար հետ գրեթե չէինք շփվում, խմբավորված էինք, իսկ վերադառնալիս` բոլորս իրար հետ էինք, խառը նստած էինք ու ոչ ոք չէր դժգոհում:

Միջոցառումը սկսեցինք: Մոտ հիսուն և ավելի մարդ էր եկել ու դա շատ մեծ հաղթանակ էր մեր համար: Միջոցառումի ավարտին պարեցիք էլ: Վերջում, երբ գրեթե բոլորը գնացին ու մնացինք մոտ տասը-տասնհինգ  հոգով, հավաքվեցինք, սկսեցինք զրուցել, շփվել:

Հաջորդ օրը կրկին հավաքվեցինք Հրայրքի հետ պարելու, որից հետո գնացինք կոմպոզիտոր, «Անուշ» օպերայի հեղինակ Արմեն Տիգրանյանի տուն: Այնտեղից էլ շարժվեցինք կայարան` հրաժեշտ տալու Գյումրիին

Հրաժեշտ Գյումրիին…

Կայարանով էլ ավարտվեց երկօրյա ուղևորությունը դեպի հրաշք Գյումրի: Հիմա շատ եմ սիրում Գյումրին: Ինձ համար Գյումրին դարձել է ընկերության, համախմբման քաղաք: Գյումրիում է էն սիրունը, հաճելին: Էն ընկերության խորհրդանիշը, որ չեմ գտել այստեղ` Երևանում: Սիրուն տեղ է, թե´ իր փողոցներով, դուռ-պատուհաններով, թե´ էն հրաշք դեմքերով, գեղեցիկ ժպիտներով, հաճելի մարդկանցով:

Պատումը «Պատանի Խազերի» անդամ՝ Սոնա Փափազյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s