Ազգային երգ-երաժշտության տարածման նախագիծ

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՒ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

2014- ին մի խումբ կամավոր երիտասարդներ ստեղծեցին <<Խազեր>> երկսեռ երիտասարդական երգչախումբը, որը կատարում է գլխավորապես հայ ազգային խմբերգային երաժշտություն։

Ներկայացնում ենք մեր համերգներից մի քանիսը
Համերգ Գորիսում 21.08.2017: https://www.youtube.com/playlist?list=PL-5-IdUbntrZSwShq1B1ZVjyHE2qhfrzo

Կոմիտաս և հայ ժամանակակից կոմպոզիտորներ. ՆՓԱԿ. Խազեր.17.06.2015: https://www.youtube.com/playlist?list=PL-5-IdUbntrbpaudEsYsSQxyRZlbMJzuZ

13.09.2014 Charity Concert for Freedom Fighters / Բարեգործական Համերգ Ազատամարտիկների Համար: https://www.youtube.com/playlist?list=PL-5-IdUbntrb5Iu3E-c9DwWcnHE0JEBxU

Խումբը ոչ միայն համերգներ է տալիս, այլև կազմակերպում է միջոցառումներ մաքուր ժողովրդական երգերը լայն հասարակության մեջ տարածելու համար։

Հայ երգը Երևանի ծննդատներում
https://youtu.be/0cYBjCRE0aQ
Հայ երգը Երևանի ավտոբուսներում
https://youtu.be/iOSJTxTd4Po

Խումբը 2015- ին հայ ազգային երաժշտությունը ներկայացրել է Բայրոյթի’ Վագների անվան <<Երիտասարդ երաժիշտների>> փառատոնին։

2017- ին ստեղծվեց նոր, Պատանեկան երկսեռ երգչախումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

Նախատեսում ենք խումբ ստեղծել նաև Գյումրիում։
2017-ի ամռանը Գյումրիում խումբ ստեղծելու փորձ արվեց։ Երկու ամիս, շաբաթը 1 անգամ աշխատելուց հետո ստացանք հետեյալ արդյունքը։
Ափսոս ավելի որակով ձայնագրություններ չկան։

https://m.facebook.com/story.php?story_fbid=851180195041858&id=126368287523056

2017- ին որոշվեց ընդլայնել գործունեությունը’
Կազմակերպում է ամենամսյա երգի ուսուցում- բաց դասեր , որոնց ժամանակ մարդկանց սովորեցնում են ժողովրդական երգեր։ Երևանում, Գյումրիում, Ջերմուկում, հեռագայում նախատեսելով նաև’ երկրից դուրս:

Միջոցառումներից մեկը
https://youtu.be/hXViymH1FZA

Նպատակն է
Ստեղծել ցանցային գործունեություն սկզբում Հայաստանում, հետո նաև տարածաշրջանում, որտեղ ցավոք քաղաքական լարվածություններ կան ու ինչու չէ, նաև ամբողջ աշխարհում, տարածելով միջազգային հանդուրժողականություն ու խաղաղություն։

Ուզում ենք շեշտել մի կարևոր նրբություն.
Երգչախմբերը մինչ օրս սիրողական սկզբունքով են աշխատել։ Ավելի լայն գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է բարձրացնել խմբերի պրոֆեսիոնալ որակը որի համար պետք կլինի որոշակի հովանավորություն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s