Հարսանեկան ծեսի հիմքը

 

Յոթնօրյա ծեսի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ լուսատուի: Առաջին օրը Լուսնի օրն էր: Այդ օրը եզը տանում էին հարսի տուն և այնտեղ զոհաբերում:

Հաջորդ` Երևակի օրը, հարսի ձեռքերին հինայով նկարում էին նախշ-խորհրդանիշներ, իսկ հարսի ընկերուհիները երգում էին հարսի համար:

Երրորդ` Փայլածուի օրը, գալիս էին՝ հարսին հայրական տանից տանելու. հարսնառն էր:

Չորրորդ` կենտրոնական օրը, Լուսնթագի օրն էր, և կատարվում էր բուն պսակը եկեղեցում, իսկ տանը շարունակվում էր ժողովրդական ծեսը:

Հաջորդ` Լուսաստղի օրը, առավոտից կերուխում էր, երգ ու պար, և անպայման պարում էին հարսն ու փեսան: Այդ պահին փեսան տան մեջ ցորեն էր շաղ տալիս` ստանալով ցանքսի իրավունք, քանի որ չամուսնացածները դրա իրավունքը չունեին:

Հրատի օրը (օր վեցերորդ) հարսն ու փեսան մտնում էին ամուսնական առագաստ:

Վերջին` յոթերորդ օրը, նվիրված էր Արևին:
Առավոտյան երիտասարդները հարսի ու փեսայի հետ բարձրանում էին տան կտուրը և Արևին ձոնված երգերով դիմավորում արևածագը: Եվ ամեն օրն ու պահը ուներ իր հատուկ երգը:

Դա տիեզերական ծես էր, և ուրախությունը մարդու հոգում էր: Այդ հարսանիքին չկար հանդիսատես. բոլորը մասնակից էին:
Կոմիտասը զարմացել էր և ափսոսել, թե այսքան դարեր ինչու որևէ մեկը ուշադրություն չէր դարձրել այդ ծեսին, ոչ ոք չէր գրանցել տարաշխարհիկ երգերը:

Ծեսի գլխավոր մասն է կազմում «թագվորի ծառը»՝ Կենաց ծառի խորհրդանիշը: Փեսային կոչում էին թագվոր, հարսին` թագուհի: Ահա զարդարում են Կենաց ծառը և գովերգում: Ծառի գովքի երգում Կոմիտասը լսում է նախնյաց գողթան երգիչների հեռավոր արձագանքը.
Երկնից, գետնից սուրբ զորությունով,
Այն ծառն ծաղիկ էր,
Ծառ ծաղկեցավ,
Ծառ բազմեցավ`
Կանաչ ու կարմիր:

Արթուր Շահնազարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s