Ծառի գովքեր

Փեսայի ծառը զարդարելու երգ է: Ծառի խորհրդանիշը կարևոր դեր է խաղում հայկական ավանդական հարսանյաց ծեսում: Դա Կենաց ծառն է, որը մարմնավորում է տոհմի նոր ճյուղավորումը, արօրությունն ու ծաղկունքը:

Կանաչեցավ ծառն ի խնկի

1. Կանաչացավ ծառն ի խընկին,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր խերով, մերով:

2. Կանաչացավ ծառն ի խընկի,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ախպերքներով:

3. Կանաչացավ ծառն ի ծիրան,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր յուր քուրերով:

4. Կանաչացավ ծառն ի նըշին,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ընկերքներով:

5. Կանաչացավ ծառն ի կոքյով,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր ուր քավորով:

6. Կանաչացավ ծառն ի կաղնին,
Կանաչացավ ծառ ճուղերով,
Մեր թագավոր տընով տեղով:

Մեր դռանը խնկի ծառ

Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ, գյուլում ջան,
Խնկենին ա բերել բարր, գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պզտիկ յար, գյուլում ջան:

Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Նախշուն բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Երթար ու գար, շորոր տար, գյուլում ջան,
Սիրուն յարին օրոր տար գյուլում ջան:

Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Մարջան բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Գնար ու գար, շվին տար, գյուլում ջան,
Անուշ յարի թևին տար գյուլում ջան:

Մեր դռանը խնկի ծառ, գյուլում ջան,
Ոսկի բլբուլ վրեն թառ, գյուլում ջան,
Կարմիր խնձոր հաներ, տար, գյուլում ջան,
Ալվան ծաղիկ տանել տար գյուլում ջան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s