Խնջույքի երգեր

Գացեք բերեք

Գացեք բերեք կռունկ չոլեն
Թող գա մտնէ դարբաս խանեն
Ծընդրիգ զարգէ սուրբ սեղանին
Օշնէ զթագվոր զուր թագուհին
Օշնէ զթագվոր զուր թագուհին

Գացեք բերեք գութան չոլեն
Թող գա նստէ դարբաս խանեն
Ծընդրիգ զարգէ սուրբ սեղանին
Օշնէ զթագվոր զուր թագուհին
Օշնէ զթագվոր զուր թագուհին

Նոյ նահապետ նստավ գյամին
Ուր ձեռ առավ խացն ու գինին
Խացն ու գինին տէր կէնդանին
Օշնէ զթագվոր զուր թագուհին
Օշնէ զթագվոր զուր թագուհին

Էն դիզան

Էն դիզան բետ-բետ դիզան տեսեք էն որն է
Էն դիզան բետ-բետ դիզան գեղի ռեսներն են

Ճընճըղներ ճըլվըլալեն տեսեք էն որն է
Ճընճըղներ ճըլվըլալեն էն տիրացուքն է
Էն արեւ երկնուց արեւ տեսեք էն որն է
Էն արեւ երկնուց արեւ մեր թագավորն է
Էն լուսին ամպերի մեջ տեսեք էն որն է
Էն լուսին ամպերի մեջ մեր թագուհին է
Ցախավել իդեւ դռան տեսեք էն որն է
Ցախավել իդեւ դռան էն մշակներն է
Շունն էկավ պարկն ի բերան տեսեք էն որն է
Շունն էկավ պարկն ի բերան գեղի գզիրն է

Շիրխանի
Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի
Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի
Փայանջուկի տեր ըլի
Հարութի տան խեր ըլի
Փայաջուկի տեր ըլի
Հարութի տան խեր ըլի
Թագավորին բարանբար, շիրխանի
Նանայի մինուճարն ի, շիրխանի
Թագավորին բարանբար, շիրխանի
Նանայի մինուճարն ի, շիրխանի

Թաք բալա շիրխանի
նանան քեզի հեյրան ի
Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի
Սոլեր արծաթե շինած
Շապիկ սուրմաթել նախշած
Սոլեր արծաթե շինած
Շապիկ սուրմաթել նախշած
Կարմիր արեւ, իմ բալա շիրխանի
Էրգեննա վըր իմ բալա, շիրխանի
Կարմիր արեւ, իմ բալա շիրխանի
Էրգեննա վըր իմ բալա, շիրխանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s