Երգուսուցում-համերգ Գյումրիում Խազերի հետ

.0000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000000

Փետրվարի 24- ին Գյումրիի Բեռլին արվեստի հյուրանոցում տեղի կունենա հայկական ժողովրդական երգերի երգուսուցում-համերգ Երիտասարդ ու ՄՍԿՀ Պատանի Խազեր երգչախմբերի մասնակցությամբ։
Читать «Երգուսուցում-համերգ Գյումրիում Խազերի հետ» далее

Ուսուցողական համերգ՝ «Միջնադարյան հայկական նոտագրություն՝ խազեր»

cropped-27659092_1937110193284752_1811993634_n1.jpg
Փետրվարի 23 — ին հրավիրում ենք ձեզ մեր ուսուցողական համերգին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ժամը 15:15 Մարմարյա սրահում

Ձեզ սպասվում են’
հետաքրքիր նյութեր միջնադարյան հայկական նոտագրության մասին ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ երիտասարդ Խազերի ու նորաստեղծ, Հայաստանում առաջին երկսեռ’ Պատանի Խազեր երգչախմբերի կատարմամբ։

Ծրագրում’
1. Գութանի երգ
2. Հաբրբան — Կոմիտաս
3. Զար զընգը — Կոմիտաս
4. Սև ա չոբանի շունը — Կոմիտաս
5. Քաղհան — Կոմիտաս
6. Ձիգ տու քաշի — Կոմիտաս
7. Ել, ել — Կոմիտաս
8. Տիկ զարկեմ — Ե. Երկանյան
9. Կոտ ու կես — Կոմիտաս
10. Մեր թագվորն էր խաչ — Կոմիտաս
11. Էն դիզան — Կոմիտաս
12. Խնկի ծառ — Կոմիտաս
13. Գորանի — Է. Հովհաննիսյան
14. Անուշ անուրջով — Է. Հովհաննիսյան
15. Պապիկ մամիկ — Ս. Աղաջանյան
16. Սարդարապատ — Է. Հովհաննիսյան

Մուտքն ազատ է
Մեծ սիրով կսպասենք

Ընկերության և համախմբման քաղաքը

27535612_1935974293398342_1126303622_o

Ճանապարհվեցինք…

Լուսադեմին` ժամը յոթն անց կես, հավաքվեցինք Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում: Պատանի խազերը և «Մեր երգերը և մենք» նախագծի կազմակերպիչներից երկուսը` Արեգ Տոնոյանը և Վաչէ Խաչատրյանը: Ժամի ութին գնացքը շարժվեց: Երեք ժամվա ճանապարհ էր ու երեք ժամվա հաճույք: Երգում էինք, խաղում էինք ողջ ճանապարհին: Անգամ վերադարձին, երբ մտանք գնացքի մեր վագոնը, ծանոթ մարդիկ էին, ովքեր սպասում էին մեր երգելուն:

Читать «Ընկերության և համախմբման քաղաքը» далее

Ազգային երգ-երաժշտության տարածման նախագիծ

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՒ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

2014- ին մի խումբ կամավոր երիտասարդներ ստեղծեցին <<Խազեր>> երկսեռ երիտասարդական երգչախումբը, որը կատարում է գլխավորապես հայ ազգային խմբերգային երաժշտություն։
Читать «Ազգային երգ-երաժշտության տարածման նախագիծ» далее